Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել

Թեհրանի արևմտյան և հարավային շրջաններում այս գիշեր հզոր պայթյուններ են որոտացել: Լրատվամիջոցները հայտնել են էլեկտրաէներգիայի ընդհատումների մասին: Հաղորդվում է նաև Թեհրանի հյուսիսում գտնվող Դարբանդ լեռան և Գուլաբ Դարայի հրթիռային բազաների ուղղությամբ մոտ 20 հարձակման մասին: ԶԼՄ-ների տվյալով՝ Խորամաբադում Իրանի զինված ուժերի «Իմամ Հուսեյն» ռազմաբազան ոչնչացվել է: Պայթյուններ են որոտացել նաև Իրանի Աբադան նավահանգստային քաղաքում՝ Իրաքի հետ սահմանին:

Նշվում է նաև, որ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին: Թիրախում են եղել Թել Ավիվը, Բեեր Շևի ռազմական գործարանը, Նեգևում պահպանվող տարածքը և այլ վայրեր:

Լրավամիջոցները նշում են, որ հարված է հասցվել նաև Բահրեյնի բնակելի հատվածներից մեկին: Իրաքի հարավ-արևելքում գտնվող նավթային ընկերություններից մեկի օբյեկտում էլ հրդեհ է բռնկվել անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո: Զոհերի և վնասի չափերի մասին տվյալներ չկան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում