ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ

Թրամփը կարծում է, որ որոշ ժամանակից ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Իրանի նավթի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ հայտարարել է, որ ԱՄՆ-ին որոշ ժամանակ է պետք վերացնելու Հորմուզի նեղուցի շրջափակումը և վերահսկողություն հաստատելու Իրանի նավթի նկատմամբ։

«Եթե մենք մի փոքր ավելի շատ ժամանակ ունենանք, կկարողանանք հեշտությամբ բացել Հորմուզի նեղուցը, վերցնել նավթը, մի ամբողջ կարողություն կուտակել»,- գրել է նա Truth Social սոցցանցում:

Թրամփի համոզմամբ՝ կլինի աշխարհի համար նավթի հսկայական հոսք:

Մարտի վերջին Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել իրանական նավթի նկատմամբ և քննարկում է Խարգ կղզու գրավման հարցը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում