Համբարձում Մաթևոսյանը Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը կարևորել է կայուն հանքարդյունաբերության զարգացումը

Համբարձում Մաթևոսյանը Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը կարևորել է կայուն հանքարդյունաբերության զարգացումը

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Հայաստանի Երկրաբանների միության նախաձեռնությամբ կազմակերպված Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը, որին ներկա էին պետական կառույցների, ակադեմիական համայնքի, մասնագիտական կազմակերպությունների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներ։ Այդ մասին տեղեկանում ենք նրա Ֆեյսբուքի էջից:

 

«Շնորհավորելով երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ՝ ընդգծեցի նրանց գործունեության ռազմավարական նշանակությունը մեր երկրի զարգացման և բնական ռեսուրսների պատասխանատու կառավարման գործում։

 

Երկրաբանի մասնագիտությունը պահանջում է բարձր մասնագիտական գիտելիքներ, ճշգրտություն և պատասխանատվություն, քանի որ ընդերքի պաշարների ուսումնասիրությունն ու գնահատումը պետք է հիմնված լինեն գիտական փաստերի և երկարաժամկետ շահերի վրա։

 
 

Իմ ելույթում կարևորեցի կայուն հանքարդյունաբերության զարգացումը՝ հիմնված բնապահպանական հավասարակշռության, սոցիալական պատասխանատվության և տնտեսական արդյունավետության սկզբունքների վրա։ Այս գործընթացում երկրաբանների դերը առանցքային է՝ ռիսկերի գնահատման, կանխարգելման և բնական ռեսուրսների խելամիտ օգտագործման ապահովման գործում։

 

Անդրադարձա նաև ոլորտում համագործակցության կարևորությանը, ինչպես նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ իրականացվող թվայնացման գործընթացներին, որոնք նպաստում են վերահսկողության արդյունավետության բարձրացմանը, թափանցիկության ապահովմանը և կառավարման մշակույթի արդիականացմանը։

 

Միջոցառման ընթացքում ստորագրվեցին համագործակցության հուշագրեր և հանձնվեցին պատվոգրեր՝ արժևորելով ոլորտի մասնագետների ներդրումը։

 

Վստահ եմ, որ պետական կառույցների, մասնագիտական համայնքի և մասնավոր հատվածի շարունակական համագործակցությունը կապահովի ոլորտի կայուն զարգացումը և մեր ընդերքի ռեսուրսների պատասխանատու կառավարումը»,- նշված է գրառման մեջ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©