ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը

ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը ոչնչացրել են Իրանի ամենաբարձր կամուրջը

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի B1 կամուրջը, որը ձգվում էր Թեհրանից արևմուտք գտնվող Քարաջ քաղաքի կիրճի վրայով։ Այդ կարևոր կառույցը Թեհրանը երկրի արևմտյան շրջանների հետ կապող մայրուղու մի մասն է։ Իրանական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ կամրջի վրա հարձակման հետևանքով զոհվել է ութ մարդ, ևս 97-ը վիրավորվել են։

Ըստ dpa լրատվական գործակալության՝ B1 կամուրջը, որի կառուցումը դեռևս չէր ավարտվել, ուներ 132 մետր բարձրություն, Իսլամական Հանրապետության ամենաբարձր կամուրջն էր և երկրի քաղաքացիական ենթակառուցվածքների մաս էր կազմում։ Նախագահ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանի ներկա իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ, ԱՄՆ զինված ուժերը կոչնչացնի Իրանում գտնվող «նախ կամուրջները, ապա էլեկտրակայանները»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում