Միայն ՌԴ ներկայությունը Հայաստանի ապաշրջափակման գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել. Օվերչուկ

Միայն ՌԴ ներկայությունը Հայաստանի ապաշրջափակման գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել. Օվերչուկ

Հայաստանի ապաշրջափակումն անհրաժեշտ է ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար, միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել՝ հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։

«Կարևոր է հասկանալ, որ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը և Մեղրու հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ զարգացման համար։ Առանց այդ ճանապարհի այնտեղ խաղաղություն չի լինի, բայց այն կարելի է կառուցել միայն հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը, իսկ դա կարող է ապահովել միայն Ռուսաստանի ներկայությունը»,- նշել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ բացի թուրքականից, հայկական երկաթուղիները մշտական ուղղակի մրցակցության մեջ են լինելու արդեն գոյություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ, որն արդիականացվում է: Իրանում էլ, Օվերչուկի խոսքով, «Թրամփի ուղուն» զուգահեռ ավարտվում է ժամանակակից ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ Բացի դրանից՝ քննարկվում է Մեղրիի հատվածին զուգահեռ՝ Ադրբեջանից Իրանի տարածքով դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում