ՏՏաթև Խաչատրյան

Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի

Փլուզում՝ Երևանում․ փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի

Ապրիլի 1-ին՝ ժամը 23։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չայլախյան փողոցում տեղի է ունեցել փլուզում, տուժածներ չկան. կան արգելափակված քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է Չարենցի փողոցի տներից (եռահարկ) մեկի պատը՝ մոտ 5 քմ, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը․ տուժածներ չկան:

Վնասվել է տան բակում կայանած «VAZ» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարարները տնից տարհանել են 13 բնակչի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում