ՄՄերի Եգորյան

Սինանյանը մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կազմակերպած ֆորումին

Սինանյանը մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կազմակերպած ֆորումին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Կիևում մասնակցել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության կողմից կազմակերպված ֆորումին:

Հանձնակատարը կարևորել է սփյուռքում ծավալով ամենաամեծ չորրոդ հայկական համայնքի նման ակտիվությունը և նախաձեռնողականությունը:

Ներկայացնելով Հայաստան-սփյուռք գործակցության այսօրվա օրակարգը՝ Զարեհ Սինանյանը նշել է, որ հիմա ամբողջ աշխատանքն ուղղված է հզոր Հայաստան-ուժեղ սփյուռք գաղափարի իրագործմանը:

«Առանց ամուր պետության՝ մենք չենք կարող ունենալ միասնական սփյուռք: Հայ ինքնության պահպանման միակ ճանապարհն անցնում է Հայաստանով, սակայն սփյուռքահայերը, մասնավորապես՝ երիտասարդական շրջանակները պետք է ցանկանան ասոցացվել հայրենիքի հետ: Դա կարող է լինել մեկ դեպքում, եթե այդ հայրենիքը լինի կայացած և հզոր»,-ընդգծեց հանձնակատարը:

Խոսելով հայրենադարձության մասին՝ սփյուռքի հետ աշխատանքի պատասխանատուն շեշտել է, որ այսօր էլ հայրենադաձութուն կա, սակայն մեծածավալ հայրենադարձության համար պետությունն իր ենթակառուցվածքներով, պայմաններով և օրենսդրությամբ պետք է պատրաստ լինի:

«Մենք պետք է հասնեն նրան, որ Հայաստանից դուրս ապրող հայերը ցանկանան վերադառնալ: Նրանք Հայաստանում պիտի ապրեն լավ, աշխատեն, երջանիկ լինեն: Սակայն նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ սփյուռքում պետք է տեղի ունենալ հոգեբանական հայրենադարձություն. ոչ միայն ապրել Հայաստանում, այլև ապրել Հայաստանով»,- հավելել է Գլխավոր հանձնակատարը:

Նա հատկապես կարևորել է Հայրենադարձության մասին օրենքը, որն արդեն իսկ մշակման ընթացքի մեջ է և կհստակեցնի, թե Հայաստանն ինչ պարտավորություններ պիտի ունենա իր հայրենադարձների նկատմամբ:

Այնուհետ ֆորումի մասնակիցներին ներկայացվել է հաջորդ տարի կայանալիք երեք համաժողովները՝ Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, որի արդյունքում պետք է ձևավորրվի համահայկական խորհուրդը, ներդրողների և բարեգործների և աշխարհի հայ քաղաքական գործիչների և պետական պաշտոնյաների հավաքները:

Զարեհ Սինանյանը նշել է նաև, որ համայնքնային այցերի ընթացքում երիտասարդները բազմաթիվ անգամներ են ցանկություն հայտնել Երևանում կազմակերպել երիտասարդական կազմակերպությունների հավաք, որը թույլ կտա աշխարհի տարբեր մասերից ժամանած հայ երիտասարդներին ճանաչել միմյանց, համատեղ նախաձեռնություններով հանդես գալ և այլն:

Հանձնակատարը մանրամասն ներկայացրել է նաև գրասենյակի մյուս ծրագրերը, շեշտել, որ գրասենյակը պահելու է մեկ պատուհանի սկզբունքը, և սփյուռքի հետ ցանկացած հարց անցնելու է այդ խողովակով:

Սակայն սփյուռքին Հայաստանի կյանքին ներգրավելու գործընթացում Զարեհ Սինանյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում, որոնք մեծամասամբ օրենսդրական դաշտում են: Ինչ վերաբերում է սփյուռքի քարտեզագրմանը և ներուժի չափագրմանը, հանձնակատարն ընդգծել է, որ դրանք որպես առաջնահերթություն գրասենյակի առջև դրվել են հենց երկրի վարչապետի կողմից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում