ԱԱրամ Մարանդյան

Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը

Արմեն Գրիգորյանը մասնակցել է անվտանգային քաղաքականությանը նվիրված քննարկմանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 31-ին մասնակցել է «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը․ փորձագիտական հանրության և պետական մարմինների համագործակցության նշանակությունը» թեմայով հանրային քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

Քննարկման ընթացքում ԱԽ քարտուղարը կարևորել է պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությունն ու փոխգործակցությունը:
 

Միջոցառման երկրորդ հատվածում անցկացվել է մտքերի փոխանակում և հարցուպատասխան։

 

Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստանի անվտանգային քաղաքականության ուժեղացումը» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան և Կովկասի ինստիտուտի կողմից։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում