ՄՄերի Եգորյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Իտալիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ժամանել է Իտալիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ժամանել է Իտալիա, հայտնում են ՀՖՖ-ից:

Մեր հավաքականն արդեն իտալական Պալերմո քաղաքում է, որտեղ երկու օր անց կկայանա ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։

Ազգային ընտրանին հանգրվանել է «Էքսելսիոր» հյուրանոցում։ Նոյեմբերի 17-ին՝ ժամը 18։30-ին (Երևանի ժամանակով՝ 21։30-ին) Պալերմոյի «Ռենցո Բարբերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը, իսկ 19։00-ին՝  մեր ընտրանու նախախաղային մարզումը։ 

Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում