Հունգարիան դադարեցնում է Ուկրաինային գազի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարի պատճառով

Հունգարիան դադարեցնում է Ուկրաինային գազի մատակարարումը «Դրուժբա» խողովակաշարի պատճառով

Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի փոխադրման շուրջ վեճի պատճառով Հունգարիան հայտարարել է Կիև գազի մատակարարումը դադարեցնելու մասին։ Այդ որոշումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ չի վերսկսվել նավթի հոսքը «Դրուժբա» խողովակաշարով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Հունվարի վերջին դադարեցվել էր Ուկրաինայի տարածքով Սլովակիա և Հունգարիա «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումը: Կիևը հայտարարել է, որ խողովակաշարը վնասվել է ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, և որ վերանորոգումը կարող է տևել մինչև վեց շաբաթ: Մինչդեռ Բուդապեշտն ու Բրատիսլավան Ուկրաինային մեղադրել են քաղաքական պատճառներով մատակարարումները խափանելու համար։

ԵՄ-ն հայտարարել է, որ առաջարկել է ֆինանսավորել Ուկրաինային խողովակաշարը վերանորոգելու համար, որպեսզի ռուսական նավթը կրկին հոսի Հունգարիա և Սլովակիա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտնել են, որ Կիևը համաձայնել է:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©