ԼԼիլիթ Սեդրակյան

ՀՀ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակը

ՀՀ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Ամիրխանյան,

Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ սիրելի դառնալով տարբեր սերունդների համար: Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը:

Կոմպոզիտորի այն մնայուն ձեռագիրը, որը բնորոշ է Ձեզ, ձևավորում է ուրույն ճաշակ և սեր երաժշտության, երգի և ընդհանրապես արվեստի հանդեպ:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք»,- ասվում է նախագահի ուղերձում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում