Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային՝ կիրառելով հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Ռուսաստանը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով տարբեր տեսակի հարյուրավոր հրթիռներ և ԱԹՍ-ներ:

Նրա խոսքով՝ Զապորոժիեում, Խարկովում, Պոլտավայում, Դնեպրում և այլ տարածքներում բնակելի կառույցներ են վնասվել: Կան զոհեր և վիրավորներ:

Զելենսկին հերթական անգամ ընդգծել է երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերն ուկրաինական 55 անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին: Թիրախում են եղել Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Մոսկվայի և այլ մարզեր, տուժածների մասին տեղեկություններ չկան:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©