ԳԳոհար Սարգսյան

Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ. U23 Եվրոպայի գավաթի առաջնություն

Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ.  U23 Եվրոպայի գավաթի առաջնություն

Չեխիայի Պրահա քաղաքում անցկացված U23 Եվրոպայի գավաթի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դարյա Մալիշևան նվաճել է բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Մարզուհին հանդես է եկել ճկասուսեր զենքաձևում՝ ենթախմբային փուլը մեկնարկելով 5 հաղթանակով: Դարյա Մալիշևան շարունակել է հաղթական ընթացքը նաև օլիմպիական մրցակարգում, որտեղ հաղթահարելով երեք անընդմեջ մենամարտ՝ արժանացել է երրորդ հորիզոնականի:

 

Նշենք, որ Մալիշևան հանդես է եկել ճկասուսեր զենքաձևի ավագ մարզիչ Գագիկ Հովհաննեսյանի ղեկավարությամբ:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում