ՄՄարիամ Մխիթարյան

Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին

Փեզեշքիանը՝ Թրամփի հայտարարության մասին

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչում են էներգակիրների գները նվազեցնելու և իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար ժամանակ շահելու փորձերի համատեքստում»,- իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Իրանական Tasnim լրատվական գործակալությունն էլ հերքել է Թրամփի՝ բանակցությունների հաջողության մասին պնդումը: Իրանի անվտանգության մարմինների բարձրաստիճան աղբյուրը լրատվականին ասել է.

«Ոչ մի բանակցություն չի վարվել և չի վարվում։ Հոգեբանական պատերազմի նման մեթոդներով ո՛չ Հորմուզի նեղուցում իրավիճակը կվերադառնա նախապատերազմական վիճակին, ո՛չ էլ հանգստությունն՝ էներգետիկ շուկաներում։ Թրամփի հնգօրյա վերջնագիրը նշանակում է ժողովրդի դեմ հանցագործություններ կատարելու նրա ռեժիմի ծրագրերի շարունակությունը, և մենք կշարունակենք արձագանքել ու ապահովել ազգի համապարփակ պաշտպանությունը»:

Աղբյուրը նշել է, որ Թրամփը հրաժարվել է կարևոր ենթակառուցվածքներին հարձակվելու ծրագրերից, երբ Իրանի ռազմական սպառնալիքները դարձել են իրական և ծանրակշիռ։ Ֆինանսական շուկաներից ճնշումը և ԱՄՆ-ում ու Արևմուտքում պարտատոմսերի շուկային ուղղված սպառնալիքները սրվել են, ինչը ևս մեկ կարևոր գործոն էր այդ նահանջի համար։

«Հակամարտության սկզբից մինչ օրս որոշ միջնորդների միջոցով Թեհրանը հաղորդագրություններ է ստացել, որոնց հստակ պատասխան է տրվել: Մենք կշարունակենք պաշտպանությունը այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել զսպման անհրաժեշտ մակարդակին»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում