ԷԷլեն Պետրոսյան

«Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին

«Մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»․ Փաշինյանը՝ կարտոֆիլ, կարկանդակ, եգիպտացորեն ուտելու մասին

Այսօր ինձ համար և իմ աչքի առաջ ավելի ու ավելի համոզիչ կերպով իրական Հայաստանը և հեղափոխություն երևույթը առարկայացավ, և այդ առարկայացումը դառնալով ավելի շոշափելի է: Այս մասին Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր այցելությունից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առարկայացումը տեղի ունեցավ ոչ միայն այն տեսարաններով, որ մենք ուղիղ եթերում ցույց տվեցինք, այլ նաև եթերից դուրս: Ընդհանրապես, գիտեք, հեղափոխությունը և փոփոխությունը, գաղափարախոսական փոփոխությունը շատ խորքային բան է, դա շատ նուրբ, սոցիալ-հոգեբանական շերտեր է բացահայտում:

Սիրելի՛ ժողովուրդ, ի՞նչ է տեղի ունենում: Այսօր շատերն իրենց տեխնոլոգիաներով չեն հասկանում և չեն էլ հասկանա՝ ինչ է տեղի ունենում: Մենք ութ տարի արդեն իշխանություն ենք, այո՛, բայց մենք շարունակում ենք ինչ-որ առումով և լինել կարտոֆիլ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել կարկանդակ ուտողներ: Մենք շարունակում ենք լինել եգիպտացորեն ուտողներ: Մենք շարունակում ենք լինել լավաշ ուտողներ, չոր, հաց ուտողներ, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին մեր ժողովուրդն է»,-նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում