Մայիսի 4-ը դերասանուհի Օդրի Հեփբերնի ծննդյան օրն է

Մայիսի 4-ը դերասանուհի Օդրի Հեփբերնի ծննդյան օրն է

Նա 20-րդ դարի ամենադյութիչ կանանցից է, նրա բնական, փխրուն գեղեցկությունը Հոլիվուդի համար նորություն էր: Անկրկնելի խաղի ու արտաքինի շնորհիվ Օդրի Հեփբերնը ճանաչվեց ոճի եւ նրբագեղության աստվածուհի:

Աշխատանքի փնտրտուքները երիտասարդ Հեփբերնին բերեցին Բրոդվեյ: Թվում է, թե փոքրամարմին, ոչնչով չառանձնացող աղջիկը պետք է ուշադրություն չգրավեր, բայց ֆրանսիացի գրող Կոլետը նկատեց նրա տաղանդը: Հոլիվուդյան պրոդյուսերները Օդրիին վստահեցին արքայադստեր կերպարը «Հռոմեական արձակուրդ» ֆիլմում:

Հաջողությունը սպասեցնել չտվեց: Օսկարը հենց սկզբից հայտնվեց նրա ձեռքում ու գլխապտույտ կարիերա ապահովեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում