ՏՏաթև Խաչատրյան

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ

Մարտի 21-ին, ժամը 02:09-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ, հայտնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Tesla» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բռնկվել է:

Հրդեհը մեկուսացրել է ժամը 02:19-ին, մարել՝ 02:35-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարները երեք տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում