Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա

Արա Ֆիդանյանը նշանակվել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությանը կից կապի սպա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արա Ֆիդանյանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝

Արա Ֆիդանյանին 2026 թվականի մարտի 23-ից նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության կապի ներկայացուցիչ (կապի սպա) (նստավայրը՝ քաղ․ Հաագա)»,- նշված է որոշման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, ըստ որի՝ Արա Ֆիդանյանն ազատվել էր ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©