ՄՄարիամ Մխիթարյան

ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

ԵՄ-ն նախկինի պես մտադիր է մինչև տարեվերջ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազից

Եվրամիությունը նախկինի պես մտադիր է մինչև 2026 թվականի վերջն ամբողջությամբ հրաժարվել ռուսական հեղուկացված բնական գազի (LNG) ներկրումից՝ չնայած էներգակիրների մատակարարման հետ կապված ճգնաժամին, որն առաջացել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի պատճառով: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Հարցին, թե արդյոք ԵՄ-ն կհետաձգի Ռուսաստանից հեղուկացված բնական գազի ներկրումը դադարեցնելու վերջնաժամկետը՝ Կատարում արտադրական օբյեկտներին պատճառված վնասի և մատակարարումների գլոբալ խափանումների պատճառով, ԵՀ ղեկավարը պնդել է. «Մենք միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում ճիշտ ուղու վրա ենք, և մեր նպատակները շատ հստակ են»։

Ավելի վաղ՝ մարտի 18-ին, իրանական լրատվական գործակալությունները հաղորդել էին Իսրայելի կողմից Պարսից ծոցի ափին գտնվող Իսլամական Հանրապետության գազի արդյունաբերության օբյեկտների վրա հարձակումների մասին: Մասնավորապես, հարված է հասցվել աշխարհի խոշորագույն գազային հանքավայրին՝ Հարավային Պարսին, որը Թեհրանը կիսում է Կատարի հետ։

Դրանից հետո՝ մարտի 19-ի գիշերն էլ, Իրանն է բալիստիկ հրթիռներով հարված հասցրել Կատարի Ռաս Լաֆան արդյունաբերական գոտում գտնվող աշխարհի ամենամեծ նավթագազային համալիրներից մեկին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում