ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի մարտի 21-ին. Զելենսկի

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ավարտի վերաբերյալ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա մարտի 21-ին՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին: Նրա խոսքով՝ Կիևի բանակցային խումբն արդեն մեկնել է ԱՄՆ:

«Ուկրաինական թիմը՝ բանակցային խմբի քաղաքական մասը, արդեն ճանապարհին է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում մենք հանդիպում ենք ակնկալում շաբաթ»,- ասել է Ուկրաինայի նախագահը և նշել, որ բանակցությունները մանրամասն քննարկել է պատվիրակության անդամների՝ ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովի և խորհրդարանում «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիայի հետ:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերահաստատել էր իր կարծիքը, որ եվրոպական պետությունները պետք է ներկա լինեն Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցություններին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում