Վերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունը

Վերահաստատվել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում Հայաստանի հանձնառությունը

Մարտի 9-19-ը տեղի է ունեցել Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանը (CSW70)` նվիրված  կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության ապահովմանն ու ամրապնդմանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

ՀՀ պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունեցավ նստաշրջանի աշխատանքներին՝ ելույթներով հանդես գալով ընդհանուր քննարկմանը, նախարարական կլոր սեղանին, «Violence Against Women and Girls» խորագրով բարձրաստիճան հանդիպմանը, ինչպես նաև այլ հարակից միջոցառումներում։

ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելման գործում և ներկայացրեց գենդերային հավասարության ապահովման ոլորտում արձանագրված առաջընթացը։ 

«Նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «From CSW Commitments to CBD COP17: Advancing Gender Equality for Biodiversity Action» խորագրով հարակից միջոցառում, որի ընթացքում քննարկվեցին գենդերային հավասարության և կենսաբազմազանության օրակարգերի միջև փոխկապակցվածության խորացման հնարավորությունները։ Միջոցառումը համակազմակերպվեց ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության և Ֆիլիպինների մշտական ներկայացուցչությունների, ՄԱԶԾ (UNDP), ՄԱԿ Կանայք-ի (UN Women) և ՄԱԿ Բնակչության հիմնադրամի (UNFPA) կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©