Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90 %-ով. Փիթ Հեգսեթ

Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90 %-ով. Փիթ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ը խորտակել կամ վնասել է իրանական առնվազն 120 ռազմանավ, իսկ Իրանի բալիստիկ հրթիռների և ԱԹՍ-ների արձակումները պակասել են 90 %-ով։ ԱՄՆ պատերազմի նախարարի խոսքով՝ խոցել են 7000 թիրախ, հասնում են վճռական հաղթանակի՝ Վաշինգտոնի պայմաններով:

«Ամբողջ աշխարհը, Մերձավոր Արևելքը, Եվրոպայում մեր անշնորհակալ դաշնակիցները պետք է շնորհակալություն հայտնեն Թրամփին»,- ասել է Փիթ Հեգսեթը։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ունեցած զինամթերքը սեփական, այլ ոչ Ուկրաինայի կարիքների համար:

Ամերիկյան կողմը նաև նշել է, որ պատերազմի դադարեցման հստակ վերջնաժամկետ չեն սահմանել, այժմ կենտրոնացած են Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռները ոչնչացնելու և Պարսից ծոցի երկրների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Զուգահեռ Թեհրանից հայտարարել են՝ Իրանի հրթիռային ներուժը չի ոչնչացվել, շարունակում են հարվածները մեծ ինտենսիվությամբ: Արտգործնախարար Աբաս Արաղչին էլ նախազգուշացրել է, որ դեռ ամբողջ ուժով չեն հարվածել Իսրայելին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում