ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության որոշմամբ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

Կառավարության որոշմամբ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

Կառավարության որոշմամբ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։

Ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղագործության համար նախատեսված պլաստիկ շշերի, կափարիչների արտադրության համար՝ իրականացնելով 29․2 մլն դրամի ներդրում։

Ներկայումս առկա է 20 աշխատատեղ՝ 120 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թվաքանակը հասցնել մինչև 25-ի՝ 140 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 29․2 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․9 մլն դրամ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում