ԴԴավիթ Մուրադյան

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

Հայտնի են Հայաստանի պարաբազկամարտի առաջնության հաղթողները

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օրերս կայացել է Հայաստանի պարաբազկամարտի 2026 թ. առաջնությունը, որին ավելի քան 80 մարզիկ է մասնակցել Երևանից և ՀՀ մարզերից:

Առաջնությանն առաջին անգամ մասնկացել են նաև «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպության սաները:

Առաջնությունն անցկացվել է Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի (AFA) և Աշխարհի բազկամարտի ֆեդերացիայի (WAF) կանոնակարգերի համաձայն: Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 19-ական քաշային կարգերում՝ աջ և ձախ ձեռքերով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել, գրանցվել է մրցակցային պայքար, ինչի արդյունքում տեսանելի է մարզիկների գրանցած աճը:

Առաջնության արդյունքներով ձևավորվելու է հավաքական թիմը, որը մայիսի 8-20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի պարաբազկամարտի առաջնությանը:

Հայաստանի պարաբազկամարտի առաջնության արդյունքները՝ կից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում