Կապանի թիվ 5 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

- սննդի կառույցը նախագծված, կառուցված և տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ խնամք, մաքրում և ախտահանում, կանխվի կամ հնարավորինս նվազեցվի օդից փոխանցվող աղտոտումը, ապահովվեն հիգիենիկ աշխատանքային պայմանները, կանխվի կեղտի կուտակումը,
- հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- դուրս բացվող պատուհանները չեն ունեցել բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- աշխատանքային մակերևույթները, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից, չեն եղել նորոգ, հեշտությամբ մաքրվող, ախտահանվող։
Բաժիններ
Դիտումներ132









