ԴԴավիթ Մուրադյան

Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագրի հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Plug and Play Armenia նախաաքսելերացիոն ծրագրի (Batch 3) հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է։ ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ վերջնաժամկետ մարտի 30-ն է:

 

3 ամիս տևողությամբ դասընթացները կանցկացվեն առկա (in-person) ձևաչափով՝ շաբաթական երեք օր (երկուշաբթիից չորեքշաբթի)։

 

Ծրագրի արդյունքում ընտրված 10-15 ստարտափներ հնարավորություն կունենան աշխատել միջազգային փորձառու մասնագետների հետ՝ զարգացնելով իրենց գործնական հմտությունները և պատրաստվել հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։

 

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը Plug and Play-ի պաշտոնական կայքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում