ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը հաստատել է «Բասիջի» հրամանատարի մահը. FARS

Իրանը հաստատել է «Բասիջի» հրամանատարի մահը. FARS

Իրանում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է «Բասիջ» կամավորական ռազմականացված միավորման հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի մահը: Լուրը հրապարակել է ԻՀՊԿ-ին կից FARS լրատվական գործակալությունը: Միևնույն ժամանակ, ԻՀՊԿ-ն խոստացել է վրեժ լուծել իր հրամանատարի մահվան համար։

«Բասիջը» ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և իրականացնում է գաղափարական վերահսկողությունն ու ներքին անվտանգության գործառույթները։ Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ «Բասիջն» է զբաղվում Իրանում հակակառավարական ցույցերի ճնշմամբ: Եվրամիությունը ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում