Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել

Աֆղանստանը հայտարարել է, որ Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել

Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ Քաբուլում նարկոլոգիական հիվանդանոցին Պակիստանի հարվածի հետևանքով 400 մարդ է զոհվել: Աֆղանստանի կառավարության ներկայացուցչի տվյալով՝ տուժածների թիվը հասել է 250-ի։ Նշվում է, որ հարվածը հասցվել է մարտի 16-ի ցերեկը։  

Պակիստանը հերքել է հիվանդանոցի վրա հարձակման մեղադրանքը և պնդում է, որ իր հարվածները չեն ազդել քաղաքացիական օբյեկտների վրա: 

Պակիստանի և Աֆղանստանի միջև հակամարտությունը սրվել էր 2026 թվականի փետրվարին։ Պակիստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը «բաց պատերազմի» մեջ է մտնում «Թալիբան» շարժման դեմ։ Աֆղանստանի կառավարությունն էլ հայտարարել է, որ ի պատասխան Պակիստանի ռազմաօդային ուժերի գործողությունների՝ Աֆղանստանի զինված ուժերը հարձակվում են սահմանի երկայնքով Պակիստանի դիրքերի վրա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©