ՄՄարիամ Մխիթարյան

Թեհրանը հրադադարի մասին խնդրանքներ չի հղել Իսրայելին և ԱՄՆ-ին. Արաղչի

Թեհրանը հրադադարի մասին խնդրանքներ չի հղել Իսրայելին և ԱՄՆ-ին. Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն Իսրայելին և Միացյալ Նահանգներին «ոչ մի ուղերձ չի հղել և ոչ մի խնդրանք չի ներկայացրել հրադադարի մասին»:

Նա հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է շարունակել պայքարը «մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չընդունի իր սխալը» Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողություն սկսելու հարցում։

Իրանի թիվ մեկ դիվանագետը նշել է, որ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այն այլևս չվերսկսվի, և որ թշնամիներն այլևս չմտածեն ագրեսիայի մասին։ Զոհերն էլ պետք է փոխհատուցում ստանան:

Հորմուզի նեղուցի վերաբերյալ Արաղչին հայտարարել է, որ նեղուցը «բաց է, բայց ոչ Իրանի հակառակորդների համար»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում