ԳԳոհար Սիմոնյան

Գյումրիում է իրականացվելու նաև տրեյլերով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը.ՊԵԿ

Գյումրիում է իրականացվելու նաև տրեյլերով ավտոմեքենաների մաքսային ձևակերպումը.ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ի լրումն ներկայիս գործող գործընթացների, 2019 թ. նոյեմբերի 18-ից հայ-վրացական սահմանով ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկով 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների

մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում։

Հիշեցնում ենք, որ հայ-իրանական սահմանով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները հնարավոր է իրականացնել և Հարավային մաքսատուն-վարչությունում (Սիսիան քաղաքում) և Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում):

2019 թ. նոյեմբերի 18-ից ավտոկրող տրեյլերով ՀՀ ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները չեն իրականացվելու Հյուսիսային մաքսատան- վարչության շենքում, այլ իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում, որը գտնվում է

Թբիլիսյան խճուղում։

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է նաև, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ բեռնարկղով տեղափոխվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները նույնպես կիրականացվեն Հյուսիսային մաքսատուն վարչությունում (Գյումրի քաղաքում)՝ այսպիսով ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթը ամբողջովին տեղափոխելով Գյումրի քաղաք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում