ԼԼուսինե Մուրադյան

ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը մարտի 12-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցությունը, որը աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման և կարողությունների ամրապնդման գործում կարևոր նշանակություն ունի։ Անդրադառնալով գործընկերության ընդլայնման ուղղություններին՝ Փրկարար ծառայության տնօրենը ներկայացրել է համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները։

 

Քննարկվել են փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացման, հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների վերազինման, աղետների ռիսկի կառավարման ոլորտում համագործակցության ամրապնդման, վաղ ազդարարման համակարգերի արդիականացման և օրենսդրական դաշտի լավարկման վերաբերյալ հարցեր։

 

Պատվիրակության ղեկավար Նաթիա Նացվլիշվիլին իր խոսքում նշել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտը ՄԱԶԾ-ի գործունեության առանցքային ուղղություններից է, որի շրջանակում կառույցը սերտ համագործակցում է ՆԳՆ Փրկարար ծառայության հետ։

 

Նա նշել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում իրականացվել են համայնքների կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր․ շուրջ 300 համայնք ներգրավվել է աղետներին դիմակայունության կարողությունների ամրապնդման նախաձեռնություններում։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ աղետների ռիսկի կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում