ԳԳոհար Սարգսյան

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, որտեղ նշված է․
 
 «Սիրելի հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է մեզ համար հաստատելու մեր հանձնառությունն ու անմնացորդ հավատարմությունը սպառողների շահերի հավասարակշռմանը և պաշտպանությանը։
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջնահերթություններից է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների՝ սահմանված որակի չափորոշիչներին և կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովումը»։
 
ՀԾԿՀ նախագահը հույս է հատնել, որ համատեղ ջանքերով կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ իրապես սպառողները կլինեն տեղեկացված, լսված և պաշտպանված»:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում