Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին. Թրամփ

Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին. Թրամփ

Իրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր ամենազանգվածային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին, կիրառվել է մի քանի տասնյակ գերծանր բալիստիկ հրթիռ:

Հաղորդվում է Թել Ավիվում ավերածությունների մասին: Թիրախում են հայտնվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային տերմինալներից մեկը, Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը:

Իսրայելա-ամերիկյան ուժերն էլ հարվածել են Թեհրանին և իրանական այլ բնակավայրերի: Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր հրահանգով ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը իրականացրել է Մերձավոր Արևելքի պատմության ամենահզոր ռմբակոծություններից մեկը և ոչնչացրել է Խարգ կղզում գտնվող բոլոր ռազմական թիրախները:

Թրամփի խոսքով՝ ներկայումս կենտրոնացած են Իրանի հրթիռները և ԱԹՍ-ները ոչնչացնելու ուղղությամբ, հետագայում կարող են զբաղվել նաև հարստացված ուրանի հարցով:

«Մենք կարող էինք ոչնչացնել Իրանի բոլոր օբյեկտները մեկ ժամում, բայց մտածում ենք ժողովրդի մասին»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում