ՄՄարո Թարվերդյան

Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ

Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունից տեղեկացնում են, որ կոմիտեի նախաձեռնությամբ տարբեր մարզերում կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։

Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում են իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը: Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները կարող են գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] էլ․ հասցեին՝ նշելով անունը, ազգանունը և կոնտակտային տվյալները։

Առաջիկայում հանդիպումներ կլինեն՝

մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Իջևան

մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Արմավիր

մարտի 20-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Վանաձոր

մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Գյումրի

մարտի 24-ին՝ ժամը 15։00-ին, վայրը՝ ք. Հրազդան

մարտի 27-ին՝ ժամը 11։00-ին, վայրը՝ ք․ Արտաշատ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում