ԳԳոհար Սարգսյան

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների գործունեությանը

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների գործունեությանը

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները մարտի 12-ին, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ուղեկցությամբ, այցելել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիր:

 

Մագնուս Բրունները շրջել է համալիրի տարածքում, ծանոթացել օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչակազմի շենքային պայմաններին և ենթակա ստորաբաժանումների գործունեությանը։ Օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվել է նոր գործարկված եվրոպական ստանդարտով 112 զանգերի կառավարման կենտրոնը, որը միավորել է Փրկարար ծառայության և Ոստիկանության զանգերը։

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարին է ներկայացվել քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների գործունեությունը:

 

Մագնուս Բրունները համալիրի զինանոցում, հրաձգարանում և մարզասրահում ծանոթացել է պարեկային ծառայողների ֆիզիկական և մարտական պատրաստականության համար ստեղծված պայմաններին, ինչպես նաև Երևանի գնդի ծառայողական էլեկտրամոբիլների տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին։

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի համալիրը գործարկվել է ՀՀ Կառավարության, ԵՄ և ԱՄՆ գործընկերների համատեղ ջանքերով։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում