Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է. Բաղաեի

Իրանի նորընտիր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է. Բաղաեի

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է:

«Նա վիրավոր է, բայց լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա հանդես կգա իր առաջին ելույթով»,- իտալական Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։

Նա նաև հայտարարել է, որ գերագույն առաջնորդի պաշտոնին հավակնում էր երեք-չորս թեկնածու, սակայն Փորձագետների խորհրդի մասնակիցների մեծ մասն ընտրել է Մոջթաբա Խամենեիին:

Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին դեռևս մարտի 7-ին հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի ուշ The New York Times-ը գրել էր, որ Խամենեին ոտքերի վնասվածքներ է ստացել հարձակումների առաջին օրը՝ փետրվարի 28-ին, երբ սպանվել է նրա հայրը՝ Ալի Խամենեին: Գերագույն առաջնորդ ընտրվելուց ի վեր Մոջթաբա Խամենեին դեռ ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում