Թրամփը սպառնացել է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը

Թրամփը սպառնացել է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հասել են վերջնագծին, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է անմիջապես ավարտվի:

«Կարծում եմ՝ մենք շատ լավ վիճակում ենք: Գլխավորն այն է, որ մենք սա հաղթենք, հաղթենք արագ, բայց հաղթենք: Շատերն ասում են, որ արդեն հաղթել ենք: Հարցն այն է, թե երբ ենք կանգ առնելու: Մենք չենք ցանկանում թույլ տալ, որ այս ամենը կրկնվի: Մենք կցանկանայինք այնտեղ տեսնել մեկին, ով գիտի՝ ինչ է անում»,- նշել է Թրամփը:

Թրամփը նաև սպառնացել է մեկ ժամում ոչնչացնել Իրանի էներգահամակարգը: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Միացյալ նահանգները կարող է հարվածներ հասցնել Թեհրանում և Իրանի այլ շրջաններում կարևորագույն օբյեկտների, ինչը երկրի վերականգնումը չափազանց բարդ կդարձնի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում