Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև

Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը գոյություն ունի ոչ միայն թղթի վրա. այն արդեն զգացվում է գործնականում՝ Բաքվի գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին արդեն տևական ժամանակ փոխհրաձգություն տեղի չի ունենում, զոհեր և կորուստներ չկան:

«Մենք վերացրել ենք տարբեր ուղղություններով դեպի Հայաստան բոլոր բեռների փոխադրման սահմանափակումները։ Մենք սկսել ենք առևտուրը Հայաստանի հետ և արտահանել ենք անհրաժեշտ նավթամթերք»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում