ՄՄարո Թարվերդյան

Երևանում կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Երևանում կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրիլ․ամ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք․ Երևան, Խորենացու 88):

 

Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները:

 

Մասնավորապես՝
  • սննդի կառույցի խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, եղել է ոչ նորոգ վիճակում, ինչն էլ թույլ չի տվել հեշտորեն մաքրել և ախտահանել այն,
     
  • խոհանոցի պատերի մակերեսը չի եղել հարթ, պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող նյութերից։

Տնտեսվարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել նորմերին:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում