ՔՔրիստինե Ոսկանյան

Երևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել

Երևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել

Մարտի 11-ին՝ ժամը 08։27-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 19-րդ փողոցում գտնվող սուրճի արտադրամասի պահեստում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։53-ին, մարվել՝ 09։00-ին։ Այրվել են կախովի առաստաղը, մալուխներ, սուրճի և թղթե պարկեր և օդորակիչը՝ մասամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում