ԳԳոհար Սիմոնյան

Բացառիկ նախագծեր Chronograph-ից՝ նվիրված հայոց գրերին

Բացառիկ նախագծեր Chronograph-ից՝ նվիրված հայոց գրերին

Chronograf-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերության կազմում և զբաղվում է նորարարարական,դիզայներական ծրագրերով: Այդ ծրագրերից երեքը նվիրված են հայոց գրերին:Chronograph-ի առաջին նախագիծն իրականացվել է Rebecca իտալական նորաձև զարդեր արտադրող ապրանքանիշի հետ համատեղ։ Թողարկվել են My World Alphabet հավաքածուի հայտնի կախազարդերը` հայկական տառերով:    

Jaquet Droz ժամագործական տան Petite Heure Minute Armenian letters մոդելը հարգանքի տուրք է մատուցում հայոց գրերին: Ձեռքով նկարված թվատախտակի վրա տառերը պատկերված են թռչունների տեսքով: Հայկական գեղագրության այս յուրահատուկ ձևը կոչվում է «Թռչնատառ»:

Chronograph-ի երրորդ գործընկերը Montegrappa գրիչներ արտադրող հանրահայտ իտալական բրենդն  է: Թողարկվել է հայոց գրերին նվիրված Fortuna Armenian Alphabet սահմանափակ քանակով նմուշներ: Գրիչների վրա նրբորեն փորագրված է ամբողջ այբուբենը: Հավաքածուն թողարկվել է գրիչների երկու տարբերակով` գնդիկավոր և ինքնահոս: 

Fortuna Armenian Alphabet մոդելը ստեղծվել է այն վայրում, որտեղ ավելի քան մեկ դար կերտվում են Իտալիայի լավագույն գրիչները: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում