Բնակարանների վարձակալության վճարներով 2024 թ. հավաքվել է 8,7 մլրդ դրամ հարկ. ՊԵԿ նախագահի տեղակալ

Բնակարանների վարձակալության վճարներով 2024 թ. հավաքվել է 8,7 մլրդ դրամ հարկ. ՊԵԿ նախագահի տեղակալ

Նախորդ տարի հայտարարագրման համակարգով բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ անդրադառնալով հայտարարագրման գործընթացին:

«Եթե մենք 2023 թվականի արդյունքներով հավաքել էինք 4,5 մլրդ դրամի եկամուտ, 2024-ի հայտարարագրման արդյունքներով հավաքվել է 8,7 մլրդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան նախկինում հայտարարագրված հարկերը»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը հայտարարագրման համակարգով վճարված հարկերի մասին է, և երբ հարկերի հավաքումը կատարվել է ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ գործարքներով:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©