ԱԱննա Զախարյան

Քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու քայլերը

Քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու քայլերը

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Պելոպս Լասկոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպմանը քննարկվել են արդարադատության ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև ինստիտուցիոնալ համագործակցություն հաստատելու առաջիկա քայլերը։

 

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում այդ բնագավառում իրականացվող բարեփոխումները և Եվրոպական Միության կարևոր դերակատարությունը դրանում։

 

Պելոպս Լասկոսը, ընդգծելով, որ 2027 թվականին Հունաստանը հանդիսանալու է ԵՄ նախագահող պետություն, մատնանշել է, որ ԵՄ գործունեության երեք հիմնասյուներից մեկը հենց արդարադատության համակարգում համագործակցությունն է անդամ և գործընկեր պետությունների միջև։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում