Իրանից Թուրքիայի ուղղությամբ նորից բալիստիկ հրթիռ է արձակվել

Իրանից Թուրքիայի ուղղությամբ նորից բալիստիկ հրթիռ է արձակվել

Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերը չեզոքացրել են Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռը՝ հաղորդել է CNN Türk-ը։

Հրթիռի որոշ բեկորներ ընկել են Գազիանթեփի չբնակեցված հողամասերի վրա, զոհեր կամ վիրավորներ չկան։

Միջադեպից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում զգուշացնում է, որ չնայած Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին և տարածաշրջանային կայունությանը, այնուամենայնիվ, Թուրքիայի ցամաքային կամ օդային տարածքին ուղղված ցանկացած սպառնալիք կստանա վճռական ու արագ պատասխան։

«Հիշեցնում ենք, որ այս հարցում Թուրքիայի նախազգուշացումներին հետևելը բոլոր կողմերի շահերից է բխում»,- հեռուստաալիքը փոխանցել է իշխանությունների հայտարարությունը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©