ԱԱննա Զախարյան

ՀՀ դեսպանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջպետական փոխգործակցության հեռանկարները մի շարք ոլորտներում

ՀՀ դեսպանը Ղազախստանի փոխվարչապետի հետ քննարկել է միջպետական փոխգործակցության հեռանկարները մի շարք ոլորտներում

Մարտի 6-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպմանը դիտարկվել են հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության հեռանկարները բարձր տեխնոլոգիաների, թվային փոխակերպման և արհեստական բանականության ոլորտներում։ Այդ համատեքստում վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Փաշինյանի՝ 2025 թ․ նոյեմբերին Ղազախստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման նախարարության միջև համագործակցության հուշագրի դրույթների գործնական իրականացման կարևորությունը։

 

Դեսպան Ա․Ղևոնդյանի կողմից ներկայացվել են նաև կիսահաղորդիչների և արհեստական բանականության, դատակենտրոնի և նորարարական տեխնոլոգիաների ներդրման մասով Հայաստանի Հանրապետության կողմից արձանագրած վերջին զարգացումները, որոնք կոչված են ամրագրել Հայաստանի վարկանիշը՝ որպես կարևոր տեխնոլոգիական հանգույցի։
 

Իր հերթին՝ Ղազախստանի փոխվարչապետ Ժ.Մադիևը տեղեկացրել է Աստանայում հիմնադրած արհեստական բանականության Alem.ai միջազգային կենտրոնի զարգացման վերաբերյալ, որի շրջանակներում մոտ ժամանակներս իր գործունեությունը կծավալի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

 

Հանդիպման արդյունքներով վերահաստատվել է երկխոսությունը շարունակելու և հետագա շփումների շրջանակներում համագործակցության հստակ ուղղությունների մշակման մասով փոխադարձ պատրաստակամությունը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում