ՄՄարիամ Մխիթարյան

Քևին Համիլթոնը նշանակվել է ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում

Քևին Համիլթոնը նշանակվել է ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում

Քևին Համիլթոնը նշանակվել է ՆԱՏՕ-ի նոր հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասում: Հյուսիսատլանտյան դաշինքը նշել է, որ դիվանագետը պատասխանատու կլինի «այս ռազմավարական կարևոր տարածաշրջանում» միավորման քաղաքականության առաջխաղացման համար։

Համիլթոնը նաև նշանակվել է ՆԱՏՕ-ի գործընկերության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական՝ քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում։

Նշանակումից առաջ կանադացի դիվանագետը 2023-2026 թվականներին եղել է Կանադայի դեսպանը Թուրքիայում՝ միաժամանակ պաշտոնավարելով Ադրբեջանում և Վրաստանում։

Նախկինում նա դեսպանի պաշտոններ է զբաղեցրել Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայի Հանրապետությունում (2016–2020)։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում