Սայաթ Նովա բնակավայրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ տուժածը հոսպիտալացվել է

Սայաթ Նովա բնակավայրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․ տուժածը հոսպիտալացվել է

Մարտի 6-ին՝ ժամը 04։16-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ Նովա բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ կա տուժած։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©