Իրանը «Խորամշահր 4» գերծանր բալիստիկ հրթիռներով հարվածել է Թել Ավիվի կենտրոնին և Բեն Գուրիոն օդանավակայանին

Իրանը «Խորամշահր 4» գերծանր բալիստիկ հրթիռներով հարվածել է Թել Ավիվի կենտրոնին և  Բեն Գուրիոն օդանավակայանին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերը հայտարարել են «Արդար խոստում-4» գործողության 19-րդ ալիքի ընթացքում «Խորամշահր 4» գերծանր բալիստիկ հրթիռների կիրառման մասին: Նշվում է, որ թիրախներ են դարձել Թել Ավիվի կենտրոնը, Բեն Գուրիոն օդանավակայանը և Իսրայելի ռազմաօդային ուժերի 27-րդ էսկադրիլիայի բազան, որը գտնվում է օդանավակայանի տարածքում:

Նշվում է, որ հրթիռները գործել են հարվածային անօդաչուների ուղեկցությամբ և, ԻՀՊԿ-ի պնդմամբ, կարողացել են հաղթահարել Իսրայելի տարածաշրջանային և ներքին ՀՕՊ համակարգի յոթ մակարդակները՝ հարվածներ հասցնելով նշված օբյեկտներին:

Հաղորդվում է նաև, որ գործողության նախորդ ալիքի շրջանակում խոցվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի մոտ 20 ռազմական թիրախ, այդ թվում՝ Բահրեյնի, ԱՄԷ-ի և Քուվեյթի օբյեկտները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում