Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այսօր հանդիպել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ/JICA) Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Կովկասի վարչության ներկայացուցիչ Մինորու Կունոկիի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

 

Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Ճապոնիայի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես Սևանա լճի կենսաբազմազանության պահպանության, կեղտաջրերի մաքրման համակարգերի բարելավման և ջրային ռեսուրսների մոնիթորինգի համակարգի զարգացման ուղղություններով։

 

Կողմերը կարևորել են Սևանա լիճ էկոհամակարգի պահպանմանն ուղղված ծրագրերի շարունակականությունն ու արդյունավետ իրականացումը՝ ընդգծելով ջրի որակի մշտադիտարկման առաջնահերթությունը։

 

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու քննարկումները՝ հնարավոր համագործակցության ծրագրերի ձևավորման նպատակով։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©