ՄՄարիամ Մխիթարյան

Իրանը հայտարարել է գերագույն առաջնորդի ընտրության գործընթացի մեկնարկի մասին

Իրանը հայտարարել է գերագույն առաջնորդի ընտրության գործընթացի մեկնարկի մասին

Իրանի Բանիմացների խորհուրդը սկսել է երկրի նոր գերագույն առաջնորդի ընտրության գործընթացը: Վերջնական որոշումը կհրապարակի քարտուղարությունը՝ հայտարարել է խորհրդի անդամ Մահմուդ Ռաջաբին։

Բանիմացների խորհուրդը խորհրդատվական մարմին է, որը պատասխանատու է Իրանի գերագույն առաջնորդի ընտրության համար։ Այն բաղկացած է 88 աստվածաբան-իրավագետներից, որոնք ընտրվում են ութ տարի ժամկետով։ Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրության 111-րդ հոդվածը նշում է, որ «Գերագույն առաջնորդի մահվան, հրաժարականի կամ պաշտոնանկության դեպքում խորհուրդը պարտավոր է հնարավորինս շուտ նշանակել և ներկայացնել նոր առաջնորդին»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում